Tuesday, April 4, 2017

Հայոց պատմություն (Հայ ազգային կուսակցություններ)

Կուսակցությունը քաղաքական կազմակերպություն է,որի մեջ ընդգրկված մարդիկ ունեն միևնույն գաղափարները և նպատակները:Յուրաքանչյուր կուսակցության գլխավոր նպատակը հասնել իշխանության և կյանքի կոչել իր ծրագրերը:
Հայ ազգային կուսակցությունները հիմնադրվել են 19-րդ դարի վերջում:Դրանք երեքն են`
1)Արմենականների կուսակցություն
Հիմնադրվել է 1885-թվականին աշնանը Վան քաղաքում Մկրտիչ Ավետիսյանի գլխավորությամբ:Արմենականները գտնում էին,որ Արևմտյան Հայաստանը կազատագրվի միայն համաժողովրդական ապստամբության միջոցով,Եվրոպայի օգնությամբ:Նրանք ունեին զինված խմբեր:
2)Հնչակյան կուսակցություն
Ստեղծվել է Ժնև քաղաքում 1887-թվականի օգոստոսին:Ժնևի համալսարանի մի խումբ հայ ուսանողների կողմից:Նրանց ղեկավարն է եղել Ավետիս Նազարբեկյանը:Հնչակյան կուսակցության ծրագիրը բաղկացած էր երկու մասից`
1)Մոտակա նպատակներ
Մոտակա նպատակներում հնչակյանները գտնում էին,որ պետք էր ազատագրել ոչ միայն Արևմտյան Հայաստանը,այլ նաև Արևելյան Հայաստանը Ռուսաստանից և Պարսկահայաստանը պարսից շահից
2)Հեռավոր նպատակներ
Հեռավոր նպատակը այն էր,որ պետք էր մարդու շահագործումը վերացվեր և անցնել սոցիալիզմին:
Սակայն հնչակյան կուսակցությունը պառակտվեց և բաժանվեց երկու մասի՝սոցիալական թև(գլխավորում էր Ավետիս Նազարբեկյանը) և ազգային թև(գլխավորում էր Արփիար Արփիարյանը:
Հնչակյանները ուժեղ ֆիդայական կռիվներ են Սասունում, Զեյթունում,Վանում,Սեբաստիայում և այլուր:Հայտնի հնչակյաններ են եղել՝Հրայր Դժողքը(Արմենակ Ղազարյան),Մեծն Մուրադը,Միհրան Տամաթյանը,Գևորգ Չաուշը և ուրիշներ:
1898 թվից սկսած այս կուսակցությունը պառակտվեց:
3)Հ.Յ.Դաշնակցություն
Այս կուսակցությունը հիմնադրվել է 1890 թվականին հուլիս-օգոստոս ամիսներին Թիֆլիսում:Հ.Յ.Դ-ի գլխավոր ուժը եղել է <<Դրօշակ>>  խումբը,որը ղեկավարել է Քրիստափոր Միքայելյանը:
Այս երեք կուսակցությունները ունեին իրենց թերթերը՝
Արմենականներ-Արմենիա
Հնչակյաններ-Հնչակ
Դաշնակներ-Դրօշակ

No comments:

Post a Comment