Thursday, April 13, 2017

Հայոց պատմություն (Երիտթուրքերի հեղաշրջումը և առաջին համաշխարային պատերազմը)

1908 թվականի հունիսին Թուրքիայում տեղի ունեցավ պետական հեղաշրջում,և իշխանությունն անցավ երիտաարդ թուրքերին:Նրանց կուսակցության անունն էր`<<Իթթիհաթ վե թերաքի >> ,այսինքն`<<Միություն և առաջադիմություն>>:Իսկ կուսակցության ղեկավարներն էին Դոկտոր Նազիմը և Բեայեթի Շաքիրը:Ներքին գործերի նախարար դարձավ Թալեաթը,զինվորական նախարար` Էնվերը,ռազմածովային ուժերի նախարար`Ջեմալը,կրթության և գիտության նախարար`Միթար Շաքրին:Նրանք 1910-1911 թվականներին Սալոնիկ քաղաքում գաղտնի ժողովներ հրավիրվեցին,որտեղ որոշեցին իրականացնել իրենց վաղեմի երազանքը,այսինքն ստեղծել <<Մեծ Թուրան>> կայսրությունը,որի սահմանները պետք է ձգվեին Սև Ծովի Բոսվորի նեղուցից մինչև Խաղաղ Օվկիանոս:Թուրան- նշանակում է թուրքալեզու ժողովուրդների նախնիների բնակության վայր:Երիտթուրքերի դիմակը պատռվեց իրենց իշանության գալուց մեկ տարի անց:1909 թվականի ապրիլին երիտթուրքերի հրամանով Կիլիկիայում տեղի ունեցավ Ադանայի ջարդերը,որի արդյունքում զովեց շուրջ 30.000 հայ:1914 թվականի օգոստոսի 1-ին սկսվեց առաջին համաշխարային պատերազմը և երիտթուրքերը որոշեցին իրականացնել իրենց ծրագիրը:Այդ ժամանակ Թալեաթ փաշան անընդհատ կրկնում էր հետևյալ ցինիկ խոսքերը.<<Հայերը փոքր ազգ են,բայց շատ սուր ոսկոռ ունեն,որոնք խրվել են մեր կոկրդում և մենք չենք կարողանում ազատվել այդ ոսկոռներից>>:
1914 թվականի հոկտեմբերից սկսվեց ցեղասպանությունը,որը կարճ ընդմիջումներով շարունակվեց մինչև 1920 թիվը,որի արդունքում կոտորվեց 1.500.000 հայ:Սկզբում Թուրքերը հավաքեցին 18-45 տարեկան հայ տղամարդկանց իբրև-թե բանակ զորակոչեն:Սակայն նրանց տարան թիկունք,բաժանեցին խմերի և մաս առ մաս կոտորեցին:Նույն ժամանակ հավաքագրեցին ազգի սերուցքին(այսինքն այն մարդկանց,որոնք կարող էին ժողովրդին հավաքագրել և ինքնապաշտպանական մարտեր մղեին թուրքերի դեմ) և կոտորեցին:Մնացին ծերերը,երեխաները և կանայք:Հայերի աքսորում էին հեռավոր անապատներ՝Դերզոր,Ռաքքու և այլն:Այստեղ հավաքվեց 600.000 հայ:Որոնց կեսը 1916 թվականին կոտորվեց:
Ցեղասպանության ընթացքում հայ ժողովուրդը կրեց շուրջ 20.000.000.000 ֆրանկ վնաս:Թուրքերը ոչնչացրեցին շուրջ 2350 եկեղեցի,1500 դպոց ու վարժարան,տասնյակ քաղաքներ ու հազարավոր գյուղեր ու 20000 ձեռագրեր:

No comments:

Post a Comment