Tuesday, November 15, 2016

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

1)Ինչպիսի՞ միջավայրում ենք ապրում մենք,փորձեք ինքներդ գնահատել ձեր շրջակա միջավայրի որակը
Մենք`երևանցիներս,ապրում ենք բավականին աղտոտված միջավայրում:Մեր միջավայրի աղտոտման վրա ազդում են մի քանի գործոններ.
     1)Սովետաշենում գտնվող աղբանոցը(ազդում է Սովետաշեն համայնքի և նրա հարակից շրջանների օդի աղտոտման վրա)
     2)Մեքենաները(մեքենաների խլացուցիչներից մեծ քանակությամբ ածխաթթու և այլ թունավոր գազեր են արտանետվում մթնոլորտ)
     3)Թթվածնի սակավությունը և այլն
Ես մեր միջավայրի որակը կգնահատեմ ցածր:
2)Ինչպե՞ս է ազդում շրջակա միջավարը ձեր առողջության վրա,եթե կան առանձնակի դրսևորումներ ներկայացրեք կոնկրետ օրինակներով
Շրջակա միջավայրը հիմանականում վատ է ազդում մեր առողջության վրա:Շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքով մեծանում է քաղցկեղով հիվանդների թիվը:
3)Ինչպե՞ս եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը,ինչպե՞ս այն դարձնելավելի արդյունավետ: Ինչ՞դերունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն
Ես կարծում եմ,որ շրջակա միջավայրի բարելավման համար պետք է.
     1)Ավտոմեքենաների խլացուցիչների վրա տեղադրել ֆիլտրեր
     2)Քաղաքներում առաջացող աղբը թափել բնակավայրերից հեռու
     3)Տնկել շատ ծառեր
     4)Կազմակերպել համաքաղաքային շաբաթօրյակներ
4) Ինչ՞ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը
Ես շրջակա միջավայրի որակը բարելավելու համար մասնակցում եմ շաբաթօրյաների և տնկում եմ ծառեր:

Sunday, November 6, 2016

Homework

Once when I was 13 years old I was riding my bike and I fell and broke my leg.It was aching so badly that my mum took me to the hospital.They put a plaster on it and I couldn't walk for more that three weeks.I couldn't ride my bike and I was very sad.

Thursday, November 3, 2016

Գրիգոր Զոհրապի 《Փոստալը 》վերլուծություն

Փոստալը` Տիգրանուհին,ամուսնացած գյուղացի կին էր,ով եկել էր քաղաք`Հաճի Տյուրիկի առաջարկով Սուրբիկ Խանումի տանը աղախին աշխատելու:Որոշ ժամանակ անց նա Սուրբիկ Խանումի տղայից հղիացավ:Այսինքն նա փոստալ էր?:Նրան վռնդեցին,բայց նա չտրտնջաց:Երեխայի համար արեց ամեն ինչ մահից առաջ և հետո,առանց տրտնջալու և ուրիշների օգնության:Ուրեմն նա փոստալ էր?:

Wednesday, November 2, 2016

《Կախովի》սուրճ

Կարդալով Տոնինո Գուերայի 《Կախովի》սուրճ հոդվածը`իմ մեջ հարց առաջացավ,արդյոք մեր միջավայրում կընդունվի այդ վերաբերմունքը:Սակայն երկար մտորումներից հետո եկա այն եզրակացության,որ Հայաստանում չի ընդունվի նման վերաբերմունքը,քանի որ կարիքավոր ինչպես նաև ոչ կարիքավոր մարդիկ կսկսեն օգտվել 《Կախովի》սուրճից:Մեր հասարակությունը դեռ այն մակարդակին չէ,որ այդպիսի մակարդակի արժանանա: