Tuesday, March 21, 2017

Հայոց պատմություն (Ֆիդայական շարժում կամ հայդուկներ)

Ֆիդայի բառը արաբերեն բառ է,որը նշանակում է զոհ:Իսկ հայդուկ բառը հունգարերեն բառ է,որը նշանակում է հետևանք,իսկ հայերեն վրիժառու:Հայդուկային շարժման վերաբերյալ պատմության մեջ կան դրական և բացասական կողմերՙ
Դրականըՙ
1)Նրանք խմբերով կամ առանձին զենք էին վերցնում ու պայքարում հայ ժողովրդի իրավունքների համար:
2)Հայդուկային շարժումը կարող էր նպատակային լինել միայն մի դեպքում,երբ որ համազգային ապտամբություն լիներ:Ու նաև այդ համաժողովրդական ապստամբության մեջ պետք էր ընդգրկել Օսմանյան կայսրության բոլոր հպատակ ժողովուրդներին:
Բացասականըՙ
1)Հայդուկները իրենց ցաքուցրիվ,անկազմակերպ կռրվներով ավելի էին <<կատաղեցնում>> թուրքական իշխանություններին:
2)Մեծ պետությունները հայերին հրահրում էին թուրքական իշխանությունների դեմ և խոստանում հայերին օգնել,բայց երբ հայերը նրանցից օգնություն էին խնդրում նրանք տարբեր պատճառներով խաբում էին հայերին և գցում կրակը:


Tuesday, March 7, 2017

Հայոց պատմություն (Հայ ազատագրական խմբակները և կազմակերպությունները)

Հայ ազատագրական խմբակները

19-րդ դարի երկրորդ կեսին առաջացան հինգ հայ ազատագրական
խմբականեր՝երկուսը Արևելյան Հայաստանում,երեքը՝Արևմտյան:
Արևելյան Հայաստանում բացվել են հետևյալ խմբակները՝
1)1869թ Ալեքսանդրապոլ քաղաքում բացվեց <<Բարենպատակ ընկերություն>>  խմբակը:Ղեկավարներն էին՝ուսուցիչ Արսեն Կրիտյանը և զինագործ Պետրոս Հայկազունին:Ունեն 40 անդամ:
2)1874թ Մեծ Ղարաքիլիսայում բացվեց <<Հայրենիքի սիրո գրասենյակ>> խմբակը,որի ղեկավարն էր Համբարձում Բալասանյանը;
Սակայն այս երկու խմբակները 1875թ հայտնաբերվեցին ռուս ժանդառմերիայի կողմից ու փակվեցին:
Արևմտյան Հայաստանում բացվել են այս երեք խմբակները Վան քաղաքում՝
1)1872թ բացվեց <<Միություն ի փրկություն>>  խմբակը,ղեկավարն էր Հակոբ Կալոյանը:Որը երկու տարի հետո փակվեց;
2)1878-1879թթ-երը բացվեց երկու խմբակ՝ <<Սև խաչը>> և <<Զինակիրը>>;Որոնց ղեկավարներն էին Մկրտիչ Խրիմյանը,Մկրտիչ Փորթուգալյանը և Գարեգրն Սրվանձտյանը:

Հայ ազատագրական կազմակերպությունները

1)1881-1883թթ-երը Կարինում բացվեց <<Պաշտպան հայրենյաց>> կամակերպությունը,որի ղեկավարներն էին՝ Խաչատուր Կերեկյանը և Կարապետ Նշկյանը:
2)1882-1884թթ-երը Մոսկվայում բացվեց <<Հայրենասերների միություն>> կազմակերպությունը,որի զեկավարն էր Ներսես Աբելյանը:

Monday, March 6, 2017

Եղիշե Չարենց 《Մորս համար գազել》(վերլուծություն)

Գազելը բանաստեղծական ձև է,որը ձևավորվել է  9-10րդ դարերում:Տարածված է Արևելքում և հատկապես Պարսկաստանում:Գազելը բաղկացած է մի քանի երկտող տներից,որոնց առաջին տան զույգը և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են,իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում:Հայ գրականության մեջ նշանավոր են Վահան Տերյանի և Եղիշե Չարենցի գազելները:

《Մորս համար գազել 》բանաստեղծությունում Եղիշե Չարենցը հիշում է իր մորը,մոր  դիմագծերը.
   Հիշում եմ դեմքը քո ծեր,մայր իմ անուշ ու անգին,
   Լույս խորշումներ ու գծեր,մայր իմ անուշ ու անգին:
  
Նա կարոտում է մորը ,քանի որ գտնվում է օտարության մեջ,և մայրը չի կարողանում հոգ տանել իր որդու մասին.
   Եվ հիշում ես քո որդուն ,որ հեռացել է վաղուց,-
   Ուր է արդյոք հեռացել,մայր իմ անուշ ու անգին:

Եվ մայրը ցավ է ապրում, որ իր որդուն չի կարող օգնել.
   Մտորում ես դու տխուր,-օրրում է թթենին
   Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Նույն կերպ էլ պետությունը չի կարողանում հոգ տանել իրենց հեռու գտնվող իր ժողովրդի մասին:

Wednesday, March 1, 2017

Հովհաննես Թումանյան 《Քառյակներ》

Քառյակը չորս տողից բաղկացած բանաստեղծություն է ,որը արտահայտում է ավարտուն միտք ,պատկեր և գաղափար:Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն:Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ և կոչվել է ռուբայի:Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է եղել միջնադարից (օրինակ`Նահապետ Քուչակի և Գրիգորիս Աղթամարացու քառյակները ):
Նոր ժամանակներին համահունչ են  Հովհաննես Թումանյանի քառյակները.

Վերջացավ...
Կյանքս մաշվեց,վերջացավ.
Ինչ հույս արի`փուչ ելավ,
Ինչ խնդություն`վերջը ցավ:
Այս քառյակում հեղինակը արտահայտում է հիասթափություն:Հիասթափություն մարդկային կյանքից:

Անց կացան...
Օրերս թռան, անց կացան.
Ախ ու վախով,դարդերով
Սիրտս կերան,անց կացան:
Այս քառյակում հեղինակը ասում է որ մենք այս կյանքը ապրում ենք վախով և սպասումով:

Ուր կորան...
Մոտիկներս ուր կորան.
Ինչքան լացի,ձեն ածի`
Ձեն չտվին,լուռ կորան:
Այս քառյակում հեղինակը ասում է որ իր հարազատները իրենից բաժանվեցին և իրեն մոռացան:

Այս քառյակներից դատելով կարելի է եզրակացնել ,որ մարդկային կյանքը ուրախ չէ և այնպես չէ ինչպես մենք ենք պատկերացնում: