Thursday, February 23, 2017

Թեստային աշխատանք(հայոց պատմություն)

                                                                        ԹԵՍՏ
1)Որ թվականին է տեղի ունեցել Էջմիածնի ժողովը Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ
   ա)1701թ                    բ)1677թ

2)Որ բերդն է համարվել Դավիթ Բեկի նստավայրը,որպես իշխանության կենտրոն
   ա)Հալիձոր                բ)Որոտան               գ)Տաթև

3)Երբ է տեղի ունեցել Սյունիքի Անգեղակոթի ժողովը
   ա)1699թ                     բ)1708թ                     գ)1711թ

4)Որ թվականին է տեղի ունեցել Հալիձորի ճակատամարտը
   ա)1724թ                     բ)1727թ

5)Որ թվականին թուրքերը գրավեցին Թիվլիսը
   ա)1726թ                     բ)1723թ

6)Որ թվականին է գրավվել Երևանը թուրքերի կողմից և որքան զոհեր են տվել
   ա)1725թ,50հազար զոհ
   բ)1724թ,20 հազար զոհ

7)Որ համալսարանում է սովորել Հովսեփ Էմինը
   ա)Սոլբոնի
   բ)Վուլվիչի

8)Որ թվականին ռուսները գրավեցին Երևանը
   ա)1827թ հոկտեմբերի 1
   բ)1828թ փետրվարի 10

9)Երբ է կնքվել Գյուլիստանի պայմանագիրը և ում միջև
   ա)1813թ հոկտեմբերի 12,ռուս-թուրքերի միջև
   բ)1813թ հոկտեմբեր,ռուս-պարսիկների միջև

10)Երբ է կնքվել Թուրքմենչայի պայմանագիրը 
   ա)1828թ փետրվարի 10
   բ)1829թ փետրվարի 10

Wednesday, February 15, 2017

Հայոց պատմություն 《Հովսեփ Էմին》

Հովսեփ Էմին (Էմին Հովսեփ Էմինյան 1726, Համադան, Իրան - օգոստոսի 2 1809 թ., Կալկաթա, Հնդկաստան)՝ հայ ազատագրական պայքարի գործիչ։

Հովսեփ Էմինը
1751-1759 թվականներին բնակվել  և սովորել է Մեծ Բրիտանիայի Վուլվիչի , ուր ուսումնասիրել է ռազմարվեստ և լեյտենանտի կոչումով մասնակցել է ֆրանսիացիների դեմ անգլիացիների ռազմական գործողություններում։

Հնդկահայ գաղութում ազատագրական շարժման առաջին մունետիկը եղավ Հովսեփ Էմինը։ Նրա նախնիները Հայաստանից Պարսկաստան էին տարվել Շահ Աբաս I-ի ժամանակ։ 1759 թվականին Էմինը եկել է Հայաստան, ուր փորձել է կազմակերպել հայերի ապստամբությունը թուրքերի դեմ։ 1761 թվականին բանակցություններ էր վարել ռուսական կառավարության հետ Սանկտ Պետերբուրգում, որպեսզի ռուսները օգնություն տրամադրեն հայ ազատագրական պայքարին։ Վրաստանում գտնվելիս 1763 թվականին փորձել է Թուրքիայի դեմ պայքարի մեջ ներգրավել Հերակլ Բ վրաց թագավորին, բայց օգնություն չստանալով նրանից, ինչպես նաև հայկական կաթողիկոս Սիմեոնից Վրաստանից 1764 թվականին մեկնել է Ղարաբաղ Մելիք Հովսեփի մոտ։ Արցախում նա մասնակցել է Մահմուդ Շահի դեմ մարտին, պաշտպանելով Գետաշենը։

1770 թվականից Հովսեփ Էմինը բնակվել, մահացել ու թաղվել է Կալկաթայում։

Իր կյանքի պատմությունը Հովսեփ Էմինը գրի է առել 1792 թվականին Լոնդոնում տպագրված «Հայազգի Հովսեփ Էմինի կյանքը և արկածները, որը ինքն է գրել անգլերեն լեզվով» («The Life and Adventures of Joseph Emin an Armenian, written in English by himself») գրքում։

Ararat

This Is a Picture of Ararat.Ararat is Armenian mountain , but it is not in Armenia.This Picture is important for me because of two reasons.First reason is that because of its Meaning.That i mean is that Ararat represents Armenia and it is part of our history.Second reason is beacousr this picture was taken at the day when the sun was seen in yerevan for the first time in january

Հովհաննես Թումանյան 《Հայոց Վիշտը》

Հովհաննես Թումանյանի 《Հայոց Վիշտը 》բանաստեղծության մեջ հայոց վիշտը համեմատվում է մեծ,անհատակ ծովի հետ.
   Հայոց Վիշտը անհուն մի ծով
   Անհուն մի ծով ահագին,
   Էն սև ծովում տառապելով
   Լող է տալիս իմ հոգին:
Բայց Հայոց վշտի ծովը,ոչ միայն հատակ չունի,այլև մակերես չունի:Բանաստեղծի հոգին հոգին չի հասնում այդ մակերեսին և տառապում է ծովի մեջ.
   Ոչ հատակն է գտնում անվերջ
   Ու ոչ հասնում երկնքին
   Հայոց վշտի մեջ
   Տառապում է իմ հոգին:  

Sunday, February 5, 2017

Վահան Տերյան <<Անծանոթ աղջկան>>(վերլուծություն)

Վահան Տերյանի <<Անծանոթ աղջկան>> բանաստեղծությունը հեղինակի մասին է, քանի որ նրա հոգին բաց է։ Բանաստեղծության մեջ նկարագրվում է բնությունը,քանի որ  բնությունը նպաստում է սիրուն.
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ...
Անծանոթ աղջիկը անցնելով, տղայի մոտով ,գերում է նրա սիրտը։ Նրանց հանդիպումը տևում է մի ակնթարթ.
Հայտնվեցիր պայծառ-անձայն........
Կյանքի ճամփին մի ակնթարթ...

Այս բանաստեղծությունը կարդալով՝ հասկացա,որ պետք է հոգով բաց լինել,որ զգանք կյանքի հաճույքները։