Wednesday, April 19, 2017

Հայոց պատմություն (Ինքնապաշտպանական մարտեր)

1915 թվի գարնանից մինչև աշուն Արևմնտյան Հայաստանում տեղի ունեցան ինքնապաշտպանական կռիվներ`
1)1915 թվի ապրիլի 1-ից մինչև մայիսի 14:Վան նահանգի Շարախ գավառում,որի կենտրոնը`Թաղն էր,ղեկավարում էր Բաղդիկ Սիմոնյանը,որին օգնում էր Դրոն:
2)Վան քաղաքում 1915 թվի ապրիլի 7 ից մինչև մայիսի 5 ը:Ղեկավարել են՝Արմենակ Եկանյանը,Արամ Մանուկյանը,Կայծակ Առաքելը,Բուլղարացի Գրիգորը,Փանոս Թոռլեմեղյանը,իսկ քաղաքում ղեկավարում էր՝ Հայկակ Կոսոյանը և Լևոն Գալաճյանը:
3)1915 թվի հունիսի 3 ից մինչև հունիսի 29 ը տեղի է ունեցել Շապին Գարահիսարի հերոսամարտը,որը հեկավարել է Ղուկաս Տովլեթյանը:
4)1915 թվի հունիսի 28 ից մինչև օգոստոսի սկիզբը տեղի է ունեցել Մուշի հերոսամարտը,որը հեկավարել է Հակոբ Կոտոյանը:
5)1915 թվի օգոստոսի 2 ից մինչև սեպտեմբերի 5 ը տեղի է ունեցել Սուեցիայի(Կիլիկիայի) հերոսամարտը (հայտի է Մուսալեռան 40 օրը անունով):Մուսալեռան հերոսամարտը ղեկավարել է Տիգրան Անդրեասյանը,4200 հոգով:Նրանք բարձրանում էին Մուսալեռան վրա և կռվում թշնամու դեմ:Մուսալեռցիներին օգնության է հասնում Ֆրանսիական և Անգլիական նավերև:
6)1915 թվի սեպտեմբերի 29 ից նոյեմբերի 15 ը տեղի է ունեցել Ուֆայի մարտը:

Thursday, April 13, 2017

Հայոց պատմություն (Երիտթուրքերի հեղաշրջումը և առաջին համաշխարային պատերազմը)

1908 թվականի հունիսին Թուրքիայում տեղի ունեցավ պետական հեղաշրջում,և իշխանությունն անցավ երիտաարդ թուրքերին:Նրանց կուսակցության անունն էր`<<Իթթիհաթ վե թերաքի >> ,այսինքն`<<Միություն և առաջադիմություն>>:Իսկ կուսակցության ղեկավարներն էին Դոկտոր Նազիմը և Բեայեթի Շաքիրը:Ներքին գործերի նախարար դարձավ Թալեաթը,զինվորական նախարար` Էնվերը,ռազմածովային ուժերի նախարար`Ջեմալը,կրթության և գիտության նախարար`Միթար Շաքրին:Նրանք 1910-1911 թվականներին Սալոնիկ քաղաքում գաղտնի ժողովներ հրավիրվեցին,որտեղ որոշեցին իրականացնել իրենց վաղեմի երազանքը,այսինքն ստեղծել <<Մեծ Թուրան>> կայսրությունը,որի սահմանները պետք է ձգվեին Սև Ծովի Բոսվորի նեղուցից մինչև Խաղաղ Օվկիանոս:Թուրան- նշանակում է թուրքալեզու ժողովուրդների նախնիների բնակության վայր:Երիտթուրքերի դիմակը պատռվեց իրենց իշանության գալուց մեկ տարի անց:1909 թվականի ապրիլին երիտթուրքերի հրամանով Կիլիկիայում տեղի ունեցավ Ադանայի ջարդերը,որի արդյունքում զովեց շուրջ 30.000 հայ:1914 թվականի օգոստոսի 1-ին սկսվեց առաջին համաշխարային պատերազմը և երիտթուրքերը որոշեցին իրականացնել իրենց ծրագիրը:Այդ ժամանակ Թալեաթ փաշան անընդհատ կրկնում էր հետևյալ ցինիկ խոսքերը.<<Հայերը փոքր ազգ են,բայց շատ սուր ոսկոռ ունեն,որոնք խրվել են մեր կոկրդում և մենք չենք կարողանում ազատվել այդ ոսկոռներից>>:
1914 թվականի հոկտեմբերից սկսվեց ցեղասպանությունը,որը կարճ ընդմիջումներով շարունակվեց մինչև 1920 թիվը,որի արդունքում կոտորվեց 1.500.000 հայ:Սկզբում Թուրքերը հավաքեցին 18-45 տարեկան հայ տղամարդկանց իբրև-թե բանակ զորակոչեն:Սակայն նրանց տարան թիկունք,բաժանեցին խմերի և մաս առ մաս կոտորեցին:Նույն ժամանակ հավաքագրեցին ազգի սերուցքին(այսինքն այն մարդկանց,որոնք կարող էին ժողովրդին հավաքագրել և ինքնապաշտպանական մարտեր մղեին թուրքերի դեմ) և կոտորեցին:Մնացին ծերերը,երեխաները և կանայք:Հայերի աքսորում էին հեռավոր անապատներ՝Դերզոր,Ռաքքու և այլն:Այստեղ հավաքվեց 600.000 հայ:Որոնց կեսը 1916 թվականին կոտորվեց:
Ցեղասպանության ընթացքում հայ ժողովուրդը կրեց շուրջ 20.000.000.000 ֆրանկ վնաս:Թուրքերը ոչնչացրեցին շուրջ 2350 եկեղեցի,1500 դպոց ու վարժարան,տասնյակ քաղաքներ ու հազարավոր գյուղեր ու 20000 ձեռագրեր:

Tuesday, April 11, 2017

Հայոց պատմություն (Ցեղասպանության հետևանքները)

1880 թվականի օգոստոսին Աբդուլ Համիդ 2րդը արգելեց Թուրքիայում օգտագործել <<Հայաստան>> բառը,ինչպես նաև հայկական դպրոցներում արգելեց հայ ժողովրդի պատմության,ինչպես նաև հայոց լեզվի և գրականության դասավանդումը:
1891 թվականին Սուլթանի հրամանով ստեղծվեց 30 համիդիական քրդական գնդեր:Նրանց սուլթանը մեծ հնարավորություն էր տալիս սպանել և կողոտել հայերին:1894-1896 թվերին բնաջնջվեց շուրջ 300000 մարդ:

Friday, April 7, 2017

Հայոց պատմություն (Ցեղասպանություն)

1915 թվականի թուրքերի կողմից տեղի ունեցավ մի ոճրագործություն,որը մինչև այսօր թողնում է իր հետևանքները:
99% ով հայերի կոտորածի գլխավոր պաճառը <<հայկական հարցի>>  առաջացումն էր,որի նպատակն էր Եվրոպայի և Ռուսաստանի օգնությամբ Արևմտյան Հայաստանը ազատագրել թուրքերից:Ցավոք հենց Եվրոպան և Ռուսաստանը հայ ժողովրդին խափեցին:Օսմանյան Թուրքիան էլ տեսնելով,որ մեծ տերությունները հայկական հարցը ստեղծեցին ոչ թե հայերին սատարելու նպատակով,այլ  իրենց սեփական շահի համար Թուրքիայից օգուտ ստանալու նպատակով,սկսեց հայերի կոտորածը:

Tuesday, April 4, 2017

Հայոց պատմություն (Հայ ազգային կուսակցություններ)

Կուսակցությունը քաղաքական կազմակերպություն է,որի մեջ ընդգրկված մարդիկ ունեն միևնույն գաղափարները և նպատակները:Յուրաքանչյուր կուսակցության գլխավոր նպատակը հասնել իշխանության և կյանքի կոչել իր ծրագրերը:
Հայ ազգային կուսակցությունները հիմնադրվել են 19-րդ դարի վերջում:Դրանք երեքն են`
1)Արմենականների կուսակցություն
Հիմնադրվել է 1885-թվականին աշնանը Վան քաղաքում Մկրտիչ Ավետիսյանի գլխավորությամբ:Արմենականները գտնում էին,որ Արևմտյան Հայաստանը կազատագրվի միայն համաժողովրդական ապստամբության միջոցով,Եվրոպայի օգնությամբ:Նրանք ունեին զինված խմբեր:
2)Հնչակյան կուսակցություն
Ստեղծվել է Ժնև քաղաքում 1887-թվականի օգոստոսին:Ժնևի համալսարանի մի խումբ հայ ուսանողների կողմից:Նրանց ղեկավարն է եղել Ավետիս Նազարբեկյանը:Հնչակյան կուսակցության ծրագիրը բաղկացած էր երկու մասից`
1)Մոտակա նպատակներ
Մոտակա նպատակներում հնչակյանները գտնում էին,որ պետք էր ազատագրել ոչ միայն Արևմտյան Հայաստանը,այլ նաև Արևելյան Հայաստանը Ռուսաստանից և Պարսկահայաստանը պարսից շահից
2)Հեռավոր նպատակներ
Հեռավոր նպատակը այն էր,որ պետք էր մարդու շահագործումը վերացվեր և անցնել սոցիալիզմին:
Սակայն հնչակյան կուսակցությունը պառակտվեց և բաժանվեց երկու մասի՝սոցիալական թև(գլխավորում էր Ավետիս Նազարբեկյանը) և ազգային թև(գլխավորում էր Արփիար Արփիարյանը:
Հնչակյանները ուժեղ ֆիդայական կռիվներ են Սասունում, Զեյթունում,Վանում,Սեբաստիայում և այլուր:Հայտնի հնչակյաններ են եղել՝Հրայր Դժողքը(Արմենակ Ղազարյան),Մեծն Մուրադը,Միհրան Տամաթյանը,Գևորգ Չաուշը և ուրիշներ:
1898 թվից սկսած այս կուսակցությունը պառակտվեց:
3)Հ.Յ.Դաշնակցություն
Այս կուսակցությունը հիմնադրվել է 1890 թվականին հուլիս-օգոստոս ամիսներին Թիֆլիսում:Հ.Յ.Դ-ի գլխավոր ուժը եղել է <<Դրօշակ>>  խումբը,որը ղեկավարել է Քրիստափոր Միքայելյանը:
Այս երեք կուսակցությունները ունեին իրենց թերթերը՝
Արմենականներ-Արմենիա
Հնչակյաններ-Հնչակ
Դաշնակներ-Դրօշակ

Tuesday, March 21, 2017

Հայոց պատմություն (Ֆիդայական շարժում կամ հայդուկներ)

Ֆիդայի բառը արաբերեն բառ է,որը նշանակում է զոհ:Իսկ հայդուկ բառը հունգարերեն բառ է,որը նշանակում է հետևանք,իսկ հայերեն վրիժառու:Հայդուկային շարժման վերաբերյալ պատմության մեջ կան դրական և բացասական կողմերՙ
Դրականըՙ
1)Նրանք խմբերով կամ առանձին զենք էին վերցնում ու պայքարում հայ ժողովրդի իրավունքների համար:
2)Հայդուկային շարժումը կարող էր նպատակային լինել միայն մի դեպքում,երբ որ համազգային ապտամբություն լիներ:Ու նաև այդ համաժողովրդական ապստամբության մեջ պետք էր ընդգրկել Օսմանյան կայսրության բոլոր հպատակ ժողովուրդներին:
Բացասականըՙ
1)Հայդուկները իրենց ցաքուցրիվ,անկազմակերպ կռրվներով ավելի էին <<կատաղեցնում>> թուրքական իշխանություններին:
2)Մեծ պետությունները հայերին հրահրում էին թուրքական իշխանությունների դեմ և խոստանում հայերին օգնել,բայց երբ հայերը նրանցից օգնություն էին խնդրում նրանք տարբեր պատճառներով խաբում էին հայերին և գցում կրակը:


Tuesday, March 7, 2017

Հայոց պատմություն (Հայ ազատագրական խմբակները և կազմակերպությունները)

Հայ ազատագրական խմբակները

19-րդ դարի երկրորդ կեսին առաջացան հինգ հայ ազատագրական
խմբականեր՝երկուսը Արևելյան Հայաստանում,երեքը՝Արևմտյան:
Արևելյան Հայաստանում բացվել են հետևյալ խմբակները՝
1)1869թ Ալեքսանդրապոլ քաղաքում բացվեց <<Բարենպատակ ընկերություն>>  խմբակը:Ղեկավարներն էին՝ուսուցիչ Արսեն Կրիտյանը և զինագործ Պետրոս Հայկազունին:Ունեն 40 անդամ:
2)1874թ Մեծ Ղարաքիլիսայում բացվեց <<Հայրենիքի սիրո գրասենյակ>> խմբակը,որի ղեկավարն էր Համբարձում Բալասանյանը;
Սակայն այս երկու խմբակները 1875թ հայտնաբերվեցին ռուս ժանդառմերիայի կողմից ու փակվեցին:
Արևմտյան Հայաստանում բացվել են այս երեք խմբակները Վան քաղաքում՝
1)1872թ բացվեց <<Միություն ի փրկություն>>  խմբակը,ղեկավարն էր Հակոբ Կալոյանը:Որը երկու տարի հետո փակվեց;
2)1878-1879թթ-երը բացվեց երկու խմբակ՝ <<Սև խաչը>> և <<Զինակիրը>>;Որոնց ղեկավարներն էին Մկրտիչ Խրիմյանը,Մկրտիչ Փորթուգալյանը և Գարեգրն Սրվանձտյանը:

Հայ ազատագրական կազմակերպությունները

1)1881-1883թթ-երը Կարինում բացվեց <<Պաշտպան հայրենյաց>> կամակերպությունը,որի ղեկավարներն էին՝ Խաչատուր Կերեկյանը և Կարապետ Նշկյանը:
2)1882-1884թթ-երը Մոսկվայում բացվեց <<Հայրենասերների միություն>> կազմակերպությունը,որի զեկավարն էր Ներսես Աբելյանը: