Tuesday, March 21, 2017
Հայոց պատմություն (Ֆիդայական շարժում կամ հայդուկներ)
Դրականըՙ
1)Նրանք խմբերով կամ առանձին զենք էին վերցնում ու պայքարում հայ ժողովրդի իրավունքների համար:
2)Հայդուկային շարժումը կարող էր նպատակային լինել միայն մի դեպքում,երբ որ համազգային ապտամբություն լիներ:Ու նաև այդ համաժողովրդական ապստամբության մեջ պետք էր ընդգրկել Օսմանյան կայսրության բոլոր հպատակ ժողովուրդներին:
Բացասականըՙ
1)Հայդուկները իրենց ցաքուցրիվ,անկազմակերպ կռրվներով ավելի էին <<կատաղեցնում>> թուրքական իշխանություններին:
2)Մեծ պետությունները հայերին հրահրում էին թուրքական իշխանությունների դեմ և խոստանում հայերին օգնել,բայց երբ հայերը նրանցից օգնություն էին խնդրում նրանք տարբեր պատճառներով խաբում էին հայերին և գցում կրակը:
Tuesday, March 7, 2017
Հայոց պատմություն (Հայ ազատագրական խմբակները և կազմակերպությունները)
19-րդ դարի երկրորդ կեսին առաջացան հինգ հայ ազատագրական
խմբականեր՝երկուսը Արևելյան Հայաստանում,երեքը՝Արևմտյան:
Արևելյան Հայաստանում բացվել են հետևյալ խմբակները՝
1)1869թ Ալեքսանդրապոլ քաղաքում բացվեց <<Բարենպատակ ընկերություն>> խմբակը:Ղեկավարներն էին՝ուսուցիչ Արսեն Կրիտյանը և զինագործ Պետրոս Հայկազունին:Ունեն 40 անդամ:
2)1874թ Մեծ Ղարաքիլիսայում բացվեց <<Հայրենիքի սիրո գրասենյակ>> խմբակը,որի ղեկավարն էր Համբարձում Բալասանյանը;
Սակայն այս երկու խմբակները 1875թ հայտնաբերվեցին ռուս ժանդառմերիայի կողմից ու փակվեցին:
Արևմտյան Հայաստանում բացվել են այս երեք խմբակները Վան քաղաքում՝
1)1872թ բացվեց <<Միություն ի փրկություն>> խմբակը,ղեկավարն էր Հակոբ Կալոյանը:Որը երկու տարի հետո փակվեց;
2)1878-1879թթ-երը բացվեց երկու խմբակ՝ <<Սև խաչը>> և <<Զինակիրը>>;Որոնց ղեկավարներն էին Մկրտիչ Խրիմյանը,Մկրտիչ Փորթուգալյանը և Գարեգրն Սրվանձտյանը:
Հայ ազատագրական կազմակերպությունները
1)1881-1883թթ-երը Կարինում բացվեց <<Պաշտպան հայրենյաց>> կամակերպությունը,որի ղեկավարներն էին՝ Խաչատուր Կերեկյանը և Կարապետ Նշկյանը:
2)1882-1884թթ-երը Մոսկվայում բացվեց <<Հայրենասերների միություն>> կազմակերպությունը,որի զեկավարն էր Ներսես Աբելյանը:
Monday, March 6, 2017
Եղիշե Չարենց 《Մորս համար գազել》(վերլուծություն)
Գազելը բանաստեղծական ձև է,որը ձևավորվել է 9-10րդ դարերում:Տարածված է Արևելքում և հատկապես Պարսկաստանում:Գազելը բաղկացած է մի քանի երկտող տներից,որոնց առաջին տան զույգը և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են,իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում:Հայ գրականության մեջ նշանավոր են Վահան Տերյանի և Եղիշե Չարենցի գազելները:
《Մորս համար գազել 》բանաստեղծությունում Եղիշե Չարենցը հիշում է իր մորը,մոր դիմագծերը.
Հիշում եմ դեմքը քո ծեր,մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշումներ ու գծեր,մայր իմ անուշ ու անգին:
Նա կարոտում է մորը ,քանի որ գտնվում է օտարության մեջ,և մայրը չի կարողանում հոգ տանել իր որդու մասին.
Եվ հիշում ես քո որդուն ,որ հեռացել է վաղուց,-
Ուր է արդյոք հեռացել,մայր իմ անուշ ու անգին:
Եվ մայրը ցավ է ապրում, որ իր որդուն չի կարող օգնել.
Մտորում ես դու տխուր,-օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Նույն կերպ էլ պետությունը չի կարողանում հոգ տանել իրենց հեռու գտնվող իր ժողովրդի մասին:
Wednesday, March 1, 2017
Հովհաննես Թումանյան 《Քառյակներ》
Քառյակը չորս տողից բաղկացած բանաստեղծություն է ,որը արտահայտում է ավարտուն միտք ,պատկեր և գաղափար:Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն:Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ և կոչվել է ռուբայի:Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է եղել միջնադարից (օրինակ`Նահապետ Քուչակի և Գրիգորիս Աղթամարացու քառյակները ):
Նոր ժամանակներին համահունչ են Հովհաննես Թումանյանի քառյակները.
Վերջացավ...
Կյանքս մաշվեց,վերջացավ.
Ինչ հույս արի`փուչ ելավ,
Ինչ խնդություն`վերջը ցավ:
Այս քառյակում հեղինակը արտահայտում է հիասթափություն:Հիասթափություն մարդկային կյանքից:
Անց կացան...
Օրերս թռան, անց կացան.
Ախ ու վախով,դարդերով
Սիրտս կերան,անց կացան:
Այս քառյակում հեղինակը ասում է որ մենք այս կյանքը ապրում ենք վախով և սպասումով:
Ուր կորան...
Մոտիկներս ուր կորան.
Ինչքան լացի,ձեն ածի`
Ձեն չտվին,լուռ կորան:
Այս քառյակում հեղինակը ասում է որ իր հարազատները իրենից բաժանվեցին և իրեն մոռացան:
Այս քառյակներից դատելով կարելի է եզրակացնել ,որ մարդկային կյանքը ուրախ չէ և այնպես չէ ինչպես մենք ենք պատկերացնում: