Wednesday, February 15, 2017

Հայոց պատմություն 《Հովսեփ Էմին》

Հովսեփ Էմին (Էմին Հովսեփ Էմինյան 1726, Համադան, Իրան - օգոստոսի 2 1809 թ., Կալկաթա, Հնդկաստան)՝ հայ ազատագրական պայքարի գործիչ։

Հովսեփ Էմինը
1751-1759 թվականներին բնակվել  և սովորել է Մեծ Բրիտանիայի Վուլվիչի , ուր ուսումնասիրել է ռազմարվեստ և լեյտենանտի կոչումով մասնակցել է ֆրանսիացիների դեմ անգլիացիների ռազմական գործողություններում։

Հնդկահայ գաղութում ազատագրական շարժման առաջին մունետիկը եղավ Հովսեփ Էմինը։ Նրա նախնիները Հայաստանից Պարսկաստան էին տարվել Շահ Աբաս I-ի ժամանակ։ 1759 թվականին Էմինը եկել է Հայաստան, ուր փորձել է կազմակերպել հայերի ապստամբությունը թուրքերի դեմ։ 1761 թվականին բանակցություններ էր վարել ռուսական կառավարության հետ Սանկտ Պետերբուրգում, որպեսզի ռուսները օգնություն տրամադրեն հայ ազատագրական պայքարին։ Վրաստանում գտնվելիս 1763 թվականին փորձել է Թուրքիայի դեմ պայքարի մեջ ներգրավել Հերակլ Բ վրաց թագավորին, բայց օգնություն չստանալով նրանից, ինչպես նաև հայկական կաթողիկոս Սիմեոնից Վրաստանից 1764 թվականին մեկնել է Ղարաբաղ Մելիք Հովսեփի մոտ։ Արցախում նա մասնակցել է Մահմուդ Շահի դեմ մարտին, պաշտպանելով Գետաշենը։

1770 թվականից Հովսեփ Էմինը բնակվել, մահացել ու թաղվել է Կալկաթայում։

Իր կյանքի պատմությունը Հովսեփ Էմինը գրի է առել 1792 թվականին Լոնդոնում տպագրված «Հայազգի Հովսեփ Էմինի կյանքը և արկածները, որը ինքն է գրել անգլերեն լեզվով» («The Life and Adventures of Joseph Emin an Armenian, written in English by himself») գրքում։

No comments:

Post a Comment